ԵՄ–ն այդ ի՞նչ պիտի անի, որ Եվրպայում ճանաչելի դարձնի հայկական կոնյակը. Արտակ Սարգսյան

2025-05-18 | Դիտվել է 604 անգամ

Հայկական կոնյակի հիմնական շուկան ԵԱՏՄ–ն է, ուր արտահանվում է ՀՀ–ում արտադրված կոնյակի 93 տոկոսը։ Մնացած 7 տոկոսը սպառվում է Հայաստանում ու աշխարհի այլ երկրներում։ Sputnik Արմենիային ասել է Խաղողագործների միության նախագահ Արտակ Սարգսյանը։
«Հերթական աբսուրդ, պոպուլիստական քայլն է եվրաչինովնիկների կողմից մեր հայկական կոնյակը ոչնչացնելու, անունը փոխելու, մեր արժեքներից ևս մեկը վերացնելու համար»,– ասել է մասնագետը` պարզաբանելով կոնյակի անվանափոխությանն ուղղված ԵՄ–ի ջակցության ծրագիրը։

Audio