Խաղողագործները դժգոհում են մթերման գներից․ պայմանագիր են պահանջում
2021-09-08 | Դիտվել է 277 անգամ
Հետհաշվարկի հյուրը Խաղողագործների միության նախագահ Արտակ Սարգսյանն է։ Նորից եկավ մթերման սեզոնն ու խաղողագործները կրկին դժգոհում են մթերման գներից, ասում են պայմանագրեր չունենք, որտեղ հստակ կնշվի խաղողի մթերման գինն ու քանակը, մթերման շրջանը գալիս է վերամշակող ընկերությունները խաղի իրենց կանոններն են թելադրում,որը ձեռնտու չէ խաղողագործին։
Այսօր վերամշակող ընկերությունները խաղողի մթերման ցածր գին են առաջարկում, ավելին հայտարարում են, որ անցած տարվա արտադրանքը չեն իրացրել և մեծ ծավալներով մթերում անել չեն կարող։ Իսկ դա նշանակում է, որ նախորդ տարիների պես ինքնարժեքից էլ ցածր գնով են մթերելու՝ կրկին խաղողագործին կանգնեցնելով կոտրած տաշտակի առջև։
Արտակ Սարգսյանն ասում է, որ խաղողագործներն այսօր մենակ են մնացել իրենց խնդիրների հետ, տարին բոլոր աշխատել են վարկեր վերցրել, այսօր զրկված են կենսաապահովման նվազագույն պայմաններից։
Նրանք կառավարությունից խնդրի վերջնական լուծում են պահանջում, իրավական ուժ ունեցող պայմանագիր, որը կկարգավորի խաղողագործ- վերամշակող ընկերություն իրավահարաբերությունները։