Խաղող վերամշակող ձեռնարկությունները էժանագին սպիրտով կոնյակ են արտադրում
2018-05-22 | Դիտվել է 1101 անգամ
Հայաստանի նոր կառավարությունը պետք է սահմանափակի էժան գներով սպիրտի ներմուծումը Հայաստան։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց Խաղողագործության միության նախագահ Արտակ Սարգսյանը։
Փորձագետի հավաստմամբ խաղող վերամշակող ձեռնարկությունների 70 տոկոսը որպես հումք օգտագործում է անհայտ ծագման էժանագին սպիրտներ, գունանյութեր, և հայկական կոնյակի անվան ներքո վաճառում է Ռուսաստանում։ Սա վնաս է հասցնում գյուղատնտեսությանը, խաղողագործությանը, հայ գյուղացուն և հակական կոնյակի մեծ համբավին