ՀԽՄ նախագահ Արտակ Սարգսյանը հանդիպում է ունեցել Արա Գրիգորյանի հետ

2017-09-05 | Դիտվել է 1056 անգամ

ՀԽՄ նախագահ Արտակ Սարգսյանը սեպտեմբերի 4-ին հանդիպում է ունեցել "Երևանի կոնյակի գործարանի" տնօրենի խորհրդի նախագահ՝ գլխավոր տնօրեն Արա Գրիգորյանի հետ: Հանդիպման ընթացքում քնարկվեցին 2017-ի խաղողի մթերման սեզոնի հետ կապված հարցեր: Նաև անդրադարձ եղավ խաղողագործ և վերամշակող փոխշահավետ համագործակցությանը՝ խաղողագործության ոլորտում: Հանդիպման ավարտին ՀԽՄ նախագահը շնորհակալություն հայտնեց ջերմ և բարձր մակարդակի ընդունելության համար՝ ցանկանալով նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ կոնյակագործության ոլորտում: