Այս տարի ՀՀ-ում խաղողի բերքը կկրճատվի մոտ 30-35 տոկոսով
2017-08-19 | Դիտվել է 910 անգամ
«Հայաստանի խաղողագործների միության» նախագահ Արտակ Սարգսյանը վստահեցնում է, որ ոլորտում աշխատանքներ արվել են, բայց դեռ անելիքներ շատ կան:
«Մինչ օրս «Vinar» ընկերությունը խաղող արտադրողներին 30 մլն դրամ է պարտք։ Սակայն խնդիրների խնիդրը շարունակում է մնալ ֆերմերներից շատերի մոտ իրավական ուժ ունեցող պայմանագրերի բացակայությունը: Այս տարի արդիական է նաև ոռոգման խնդիրը, քանի որ տարին երաշտային էր»,- HayNews.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց Արտակ Սարգսյանը։
«Հայաստանի խաղողագործների միության» նախագահի խոսքով՝ խաղողի այգիների մի մասը տուժել է ցուրտ ձմռան պատճառով. «Միանշանակ սա կազդի այս տարվա բերքի վրա։ Մեր հաշվարկների համաձայն, նախորդ տարվա համեմատ՝ այս տարի Հայաստանում խաղողի բերքը կկրճատվի մոտ 30-35 տոկոսով»,-ընդգծեց զրուցակիցս ու հավելեց, որ սակավ բերքի պատճառ կարող է լինել նաև գյուղացիներից շատերի հիասթափությունը:
Արտակ Սարգսյանի հաշվարկների համաձայն այս տարի մթերվող 1կգ խաղողի ինքնարժեքը կտատանվի 95-120 դրամի սահմաններում, սակայն գյուղացու համար շահութաբեր կլինի եթե մթերման գինը տատանվի 180-200 դրամի միջակայքում:
Տաթև Առաքելյան