ՀԽՄ նախագահ Արտակ Սարգսյանը հանդիպել է Հայաստանի Խաղողագործության և Գինեգործության հիմնադրամի տնօրենի ժ/պ՝ Վահե Ջիլավյանի
2017-03-18 | Դիտվել է 1003 անգամ
Մարտի 15-ին << Հայաստանի Խաղողագործների Միության>> նախագահ Արտակ Սարգսյանը հանդիպել է Հայաստանի Խաղողագործության և Գինեգործության հիմնադրամի տնօրենի ժ/պ՝ Վահե Ջիլավյանի և խաղողագործության բաժնի փորձագետ՝ Հրանտ Խաչատրյանի հետ:
Հանդիպմանը քննարկվել են բազմաթիվ հարցեր խաղողագործության ոլորտի հետ կապված: Քննարկվող հարցերի շրջանակը ներառում էր խաղողի մշակությունը, ինքնարժեքին, գյուղ տեխնիկային, խաղողագործների մասնագիտական ունակություններին, խաղողագործ-մթերող կազմակերպություններ կապին, խաղողի գնին ինչպես նաև ամբողջ հանրապետությունում խաղողագործության հաշվառմանը և կադաստրին:
Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն ձեռք բերվեց հարցերի շարանը դասակարգելու և համատեղ քննարկումներով լուծումներ առաջարկել խաղողագործներին: Հանդիպմանը ՀԽՄ նախագահի կողմից առաջարկ եղավ ուշադրության կենտրոնում պահել խաղողագործ և գնորդ փոխշահավետ պայմանագրի կնքումը:
Հանդիպման ավարտին ՀԽՄ նախագահը շնորհակալություն հայտնեց ընդունելության համար և ցանկացավ նորանոր հաջողություններ խաղողագործության և գինեգործության ոլորտում:
