MUNDUS VINI հեղինակավոր մրցույթում Հայաստանն այս տարի աննախադեպ արդյունքներ է գրանցել

2017-03-04 | Դիտվել է 776 անգամ

Գինեգործության ոլորտի զարգացմանն ուղղված Կառավարության ջանքերի շնորհիվ այսօր արդեն գրանցվում են տեսանելի արդյունքներ։ Ի վերջո 6000 տարվա գինեգործության պատմություն ունենք։ 
Հայկական 19 գինեգործական ընկերություններ մասնակցել են «MUNDUS VINI 20th Grand International Wine Awards» միջազգային մրցանակաբաշխությանը՝ գնահատող հանձնաժողովի դատին ներկայացնելով 58 տեսակի հանգիստ և փրփրուն գինիներ: Մրցույթին մասնակցած հայկական գինեգործական ընկերությունների ներկայացրած արտադրանքն արժանացել է 23 մեդալի՝ 10 ոսկի և 13 արծաթ՝ նվաճած մեդալների քանակով առաջ անցնելով այնպիսի երկրներից, ինչպիսիք են Վրաստանը, Մոլդովան, Մակեդոնիան, Ռումինիան և Չինաստանը: