ՀԽՄ նախագահ Արտակ Սարգսյանը հանդիպեց Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Արշալույս Թարվերդյանին

2017-02-07 | Դիտվել է 1103 անգամ

Սույն թվականի փետրվարի 7-ին Հայաստանի խաղողագործների միության նախագահ Արտակ Սարգսյանը հանդիպեց Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Արշալույս Թարվերդյանին: Հանդիպման ընթացքում քնարկվեցին խաղողագործության ոլորտին առնչվող բազմաթիվ հարցեր, այդ թվում նաև երիտասարդ խաղողագործների վերապատրաստման հարցերը: Պայմանավորվածություն ձեռք բերվեց համատեղ հուշագրի ստորագրմամբ՝ ավելի անմիջական և սերտ համագործակցություն ապահովել Հայաստանի խաղողագործների միության և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի միջև: Հանդիպման ավարտին ՀԽՄ նախագահ Արտակ Սարգսյանը շնորհակալություն հայտնեց բարձր մակարդակի ընդունելության համար: