Դեկտեմբերի 28-ին ՀԽՄ նախագահ Արտակ Սարգսյանը հանդիպել է ՀՀ Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի հետ

2016-12-31 | Դիտվել է 1021 անգամ

Սույն թվականի դեկտեմբերի 28-ին Հայաստանի Խաղողագործների Միության նախագահ Արտակ Սարգսյանը հանդիպել է ՀՀ Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են խաղողագործության ոլորտին առնչվող բազմաթիվ հարցեր: Հիմնական շեշտը դրվեց 2015թ.-ի մթերված խաղողի գումարների վճարման հետ կապված հարցերին: Հանդիպման ավարտին ՀԽՄ նախագահը շնորհակալություն հայտնեց բարձր մակարդակի ընդունելության համար, և ցանկացավ Նոր տարում նորանոր հաջողություններ գյուղատնտեսության ոլորտում և առատ բերք ու բարիքի տարի հայ գյուղացուն: