ՀԽՄ նախագահ Արտակ Սարգսյանը հանդիպեց Արա Գրիգորյանի հետ

2016-11-24 | Դիտվել է 1348 անգամ

Հայաստանի Խաղողագործների Միության նախագահ Արտակ Սարգսյանը, նոյեմբորի 21-ին հանդիպեց <<Երևանի Կոնյակի Գործարանի>> տնօրենի խորհրդի նախագահ, գլխավոր տնօրեն Արա Գրիգորյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին խաղողագործության ոլորտին առնչվող բազմաթիվ հարցեր: 2016թ-ին խաղողի գնման սեզոնը բարձր մակարդակով կազմակերպելու, միշտ խաղողագործների կողքին կանգնելու և խաղողագործության ոլորտում իրենց մեծ ավանդը ունենալու համար՝ ,,Հայաստանի Խաղողագործների Միության,, կողմից, ,,Երևանի Կոնյակի Գործարանը,, պարգևատրվեց ,,Շնորհակալագրով,, : Հանդիպման ավարտին ՀԽՄ նախագահը իր շնորհակալությունը հայտնեց բարձր մակարդակի ընդունելության համար և ցանկացավ նորանոր հաջողություններ կոնյակագործության ոլորտում: