Գործարարը գյուղացուն է պարտք, գյուղացին` պետությանը. որն է ելքը: Դիտել 19:00-ից

2016-10-24 | Դիտվել է 953 անգամ

«Կիրակի» հաղորդաշարի հոկտեմբերի 23-ի թեման բերքահավաքն է մարզերում։

Ինչ խնդիրների առաջ է կանգնում գյուղացին բերքը մշակելիս և իրացնելիս, որքանով պետությունը պետք է օգնի, ինչու է գյուղացին հիմնականում դժգոհ մնում՝ բերքն առատ լինի, թե ոչ, ինչ սխալ հաշվարկների արդյունք է դա։

Թեմայի շուրջ տեսանյութեր են պատրաստել «Քյավառ» ՀԸ և «ՑԱՅԳ» ՀԸ մեր գործընկերները։

Հաղորդման հյուրերն են Գյուղատնտեսության նախարարության Բուսաբուծության և բույսերի պաշտպանության վարչության պետ Աշոտ Հարությունյանը և Խաղողագործների միության նախագահ Արտակ Սարգսյանը։


Գործարարը գյուղացուն է պարտք, գյուղացին` պետությանը. որն է ելքը: Դիտել 19:00-ից