ՀԽՄ նախագահ Ա. Սարգսյանը այցելել է Արարատի և Վայոց ձորի մարզեր:

2016-10-06 | Դիտվել է 903 անգամ

ՀԽՄ նախագահ Ա. Սարգսյանը այցելել է Արարատի և Վայոց ձորի մարզեր: ՀԽՄ նախագահ Արտակ Սարգսյանը սույն թվականի հոկտեմբերի 5-ին այցելել է Արարատի և Վայոց ձորի մարզեր , տեղում ծանոթանալու խաղողի բերքահավաքի ընթացքին: Հանդիպել Արարատի մարզի՝ Քաղցրաշեն, Նոր-Կյանք, Շահումյան, Տափերական, Ոսկետափ, Լուսառատ, Այգեվան համայնքների խաղողագործներին: Այնուհետև այցելել է ,, Ավշարի գինու գործարան,, տեղում ծանոթանալով խաղողագործ , մթերող ձեռնարկություն փոխհարաբերություններին:Այս գործարանում խաղողը մթերվում էր 1կգ - 130 դրամով և պայմանագրերը կնքվել է նախապես: ՀԽՄ նախագահը այցելել է նաև ,,Արարատի գինու գործարան,, , որտեղ այդ պահին ընթանում էր խաղողի մթերում, 1կգ գնվում էր 110դ.-ից մինչև 130դ.-ով՝ ելնելով սորտերից և որակից: Գործարանին խաղող հանձնող խաղողագործները շատ գոհունակությամբ արտահայտվեցին ,, Արարատի գինու գործարանի,, սեփականատիրոջ՝ Արմեն Սարգսյանի հասցեին: ՀԽՄ նախագահը նույնպես իր շնորհակալությունը և գոհունակությունը հայտնեց գործարանում բարձր մակարդակով և պատշաճ կարգով խաղող գնելու համար: Այնուհետև ՀԽՄ նախագահի այցը շարունակվեց Վայոց ձորի մարզ: Եղավ Ռինդ, Արենի, Խաչիկ և Աղավնաձոր համայնքներում: Տեղում հանդիպեց խաղողագործներին, քնարկվեցին խաղողի մթերման և գնի հետ կապված տարատեսակ հարցեր: ՀԽՄ նախագահը Աղավնաձոր համայնքում ներկան գտնվեց հայկական ավանդական ,,Խարջի,, սորտի խաղողի բերքահավաքին, որտեղ 1կգ գնվում էր 220 դրամով (տեղում վճարելով): Այնուհետև խաղողագործները ներկայացրեցին իրենց մոտ եղած խնդիրներն և նրանց լուծման եղանակները: Մի քանի օրից Աղավնաձորում կսկսվի ,,Արենի,, սորտի խաղողի բերքահավաքը: Հանդիպման ավարտին ՀԽՄ նախագահը այցելեց Աղավնաձոր գյուղի գյուղապետին, որտեղ և քնարկվեցին գյուղի խաղողագործությանը վերաբերվող բազմաթիվ և բազմաբնույթ հարցեր: