ՀԽՄ նախագահ Արտակ Սարգսյանը այցելել է Արմավիրի մարզ
2016-09-10 | Դիտվել է 931 անգամ
Սեպտեմբերի 8-ին ՀԽՄ նախագահ Արտակ Սարգսյանը այցելել է Արմավիրի մարզ՝ տեղում ծանոթանալու 2016թ-ի խաղողի մթերման սեզոնի հետ կապված նախապատրաստական աշխատանքներին: ՀԽՄ նախագահը այցելել է Սարդարապատ, Նոր Ամասիա, Հուշակերտ, Տալորիկ, Դալարիկ, Քարակերտ, Շենավան, Բերքաշատ, Գետաշեն, Նալբանդյան, Այգեվան, Լենուղի, Արաքս, Ակնալիճ, Արշալույս համայնքներ տեղում ծանոթացել խաղողագործների բարձրացված հարցերին և խնդիրներին: Այնուհետև ՀԽՄ նախագահը այցելել է Արմավիրի մարզպետարան, հանդիպել Մարզպետ Պարոն Ղահրամանյանին, որտեղ և քննարկվել են խաղողագործության ոլորտի հետ կապված բազմաթիվ հարցեր: Հանդիպման ավարտին ՀԽՄ նախագահը շնորհակալություն հայտնեց բարձր մակարդակի ընդունելության համար և ցանկացավ նորանոր հաջողություններ, առատ և անխնդիր խաղողի բերքահավաքի սեզոնի սկիզբ:
