ՀԽՄ նախագահ Արտակ Սարգսյանը այցելել է Արարատի մարզ
2016-09-02 | Դիտվել է 1131 անգամ
Օգոստոսի 30-ին ՀԽՄ նախագահ Արտակ Սարգսյանը այցելել է Արարատի մարզ տեղում ծանոթանալու 2016թ-ի խաղողի մթերման սեզոնի հետ կապված նախապատրաստական աշխատանքներին։ ՀԽՄ նախագահն այցելել է <<Սուրենավան>>, <<Արմաշ>>, <<Երասխ>>, <<Պարույր Սևակ>> համայնքներ, տեղում ծանոթացել խաղողագործների բարձրացված հարցերին և խնդիրներին, այնուհետև հանդիպել <<Երասխ>> գյուղի գյուղապետ Ռադիկ Օղիկյանին, ում ուղեկցությամբ այցելել են <<Երասխի Գինու գործարան>>։ ՀԽՄ նախագահը այցելել է նաև <<Արալեզ-ալկո գինու կոնյակի գործարան>> որտեղ այդ պահին կատարվում էր խաղողի մթերում։
Աշխատանքային օրվա ավարտին ՀԽՄ նախագահը այցելել է Արարատի մարզպետարան հանդիպել մարզպետ Ռադիկ Աբրահամյանին որտեղ և քննարկվել են խաղողագործության ոլորտի հետ կապված բազմաթիվ հարցեր։ Հանդիպման ավարտին ՀԽՄ նախագահը շնորհակալություն հայտնեց բարձր մակարդակի ընդունելության համար և ցանկացավ առատ և անխնդիր խաղողի մթերման սեզոնի սկիզբ։
