ՀԽՄ նախագահ Արտակ Սարգսյանը հանդիպեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանին

2016-05-13 | Դիտվել է 972 անգամ

Սույն թվականի մայիսի11-ին ՀԽՄ նախագահ Արտակ Սարգսյանը հանդիպեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանին : Հանդիպման ընթացքում քնարկվել են խաղողագործության ոլորտին առնչվող բազմաթիվ հարցեր: Հիմնական շեշտը դրվել է 2015թ-ին մթերված խաղողի դեմ կատարվող վճարումներին: Այնուհետև համատեղ քնարկվել են 2016թ-ին խաղողի մթերման հետ կապված բազմաթիվ հիմնախնդիրներ: Հանդիպման վերջում ՀԽՄ նախագահ Ա. Սարգսյանը շնորհակալություն է հայտնել բարձր մակարդակի ընդունելության համար: