Արտակ Սարգսյանի հանդիպումը ՀՀ Գյուղատնտեսության փոխնախարարներ՝ Գառնիկ Պետրոսյանի եվ Ռոբերտ Մակարյանի հետ:
2016-02-04 | Դիտվել է 1079 անգամ
2016թ-ի փետրվարի 2-ին տեղի ունեցավ Հայաստանի Խաղողագործների Միության նախագահ Արտակ Սարգսյանի հանդիպումը ՀՀ Գյուղատնտեսության փոխնախարարներ՝ Գառնիկ Պետրոսյանի եվ Ռոբերտ Մակարյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին 2016 թ-ին խաղողագործության ոլորտին առնչվող մի շարք հարցեր: Հանդիպման ընթացքում կարեվոր ուշադրության արժանացավ « ֆիլոքսերիա » հիվանդության դեմ պայքարի կիրառվող միջոցները, ինչպես նաեվ ՀՀ-ում ֆիլոքսերադիմացկուն տնկարանների հիմնումը, այնուհետեվ քննարկվեց մի շատ կարեվոր հարց նույնպես՝ ՀՀ-ում Իզոտոպային բանկի վարումը, որը կսկսվի սույն թվականի հուլիսի 1-ից, եվ կվերահսկի խաղողի հումքով ոքելիչ խմիչքների որակական հատկությունները, ինչնել խթան կհանդիսանա շուկայից կեղծ ծագում ունեցող խմիչքների դուրս բերմանը:
