Գ. Ծառուկյանը խոստացավ Արմավիրցիներին

2015-10-06 | Դիտվել է 1553 անգամ

Այսօր հոկտեմբերի 6-ին ժամը 20:00-ի սահմաններում Արմավիրի մարզի՝ Ամասյա գյուղում, որտեղ գտնվում է խաղողի մթերման կետը, Գագիկ Ծառուկյանը հանդիպեց Արմավիրցիների հետ և խոստացավ, որ պայմանագրով նշված քանակությամբ խաղող է մթերելու խաղողագործներից ինչքան հնարավոր է սեղմ ժամկետներում: Հավաքված խաղողագործները, ինչպես նաև Հայաստանի խաղեղագործների միություն հկ-ի նախագահ Արտակ Սարգսյանը, շնորհակալություն հայտնեցին Գ. Ծառուկյանին, այս  դժվարին պահին նրանց կողքը գտնվելու և աջակցելու համար: