Հովիկ Աբրահամյանը հանդիպեց ճանապարհը փակած խաղողագործների հետ
2015-09-26 | Դիտվել է 810 անգամ
Այսօր Արմավիրի մարզի մի շարք համայնքների բնակիչներ փակել էին Արմավիր-Երևան ճանապարհը՝ բողոքելով, որ գյուղնախարարը չի կատարել խաղողի մթերման վերաբերյալ իր տված խոստումը: Սերգո Կարապետյանն ասել էր, որ խաղողը դաշտում չի մնա, ամբողջը կմթերվի, բայց պատկերն այլ է:
Քիչ առաջ նշված վայր է ժամանել ՀՀ վարչապետը և գյուղացիներին ասել, որ մթերումները հետևողական կերպով իրականացվելու են: Նա նաև գյուղապետերին հանձնարարեց ներկայացնել այն գյուղացիների ցանկը, որոնց չի հաջողվել այսօր մթերել խաղողը:
