Արմավիրի մարզի բնակիչներ փակել են Արմավիր-Երևան ավտոճանապարհը:
2015-09-18 | Դիտվել է 848 անգամ
Խաղողի մթերման խնդրի հետ կապված` Արմավիրի մարզի մի շարք համայնքների բնակիչներ փակել են Արմավիր-Երևան ավտոճանապարհը: Նրանք ասում են, որ ճանապարհը չեն բացի այնքան ժամանակ, մինչև իրենց չմոտենան Հովիկ Աբրահամյանը կամ Գյուղատնտեսության նախարարը:
«Մի շաբաթ առաջ գյուղնախարարը մեզ ասել էր, որ մի հատիկ խաղող չի մնալու գետնին: Ինձ հորդորել են մշակել, ես մշակել եմ, ունեմ 60 տոննա, չեմ կարողանում հանձնել ոչ մի տեղ: Միլիոններ ենք դրել մեջը, մեր աչքի առաջ մեր ապրանքը փչանում ա: Էս պետությունը մենակ ինքն իրա կռուգին ա նայում, մենք իրա համար արժեք չենք ներկայացնում: Թող չասեին` խոսք ենք տալիս, կընդունենք, կմթերենք, թող չասեին, մենք էլ բրախ կտայինք»:
լրատվականի թղթակցի հետ զրույցում Արմավիրի մարզի Լուսառատի գյուղապետարանի աշխատակիցն ասաց, որ այս պահին մարզպետը և գյուղապետը Վեդիի ակումբում գյուղացիների հետ այդ հարցն են քննարկում: «Կամայականություն է կատարվում, գործարանները ոնց ուզում են, տենց էլ անում են: Մենաշնորհի հետևանք է, կառավարությունը պետք է քայլեր ձեռնարկի այդ ուղղությամբ, չպետք է թողնեին` բանը հասներ սրան»,- նշեց նա:
