ՀԽՄ նախագահ Արտակ Սարգսյանը հանդիպում է ունեցել ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանի հետ։

2018-07-01 | Դիտվել է 511 անգամ

Հայաստանի Խաղողագործների Միության նախագահ՝ Արտակ Սարգսյանը հունիսի 29-ին հանդիպում է ունեցել ՀՀ գյուղատնտեսության նախարար՝ Արթուր Խաչատրյանի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են խաղողագործության ոլորտին առնչվող բազմաթիվ հարցեր։ Հանդիպումը տեղի է ունեցել ջերմ եւ կառուցողական մթնոլորտում, որի ավարտին էլ ՀԽՄ նախագահ՝ Արտակ Սարգսյանը իր շնորհակալությունն է հայտնել հանդիպումը բարձր մակարդակով կազմակերպելու համար։