Խաղող վերամշակող ձեռնարկությունները էժանագին սպիրտով կոնյակ են արտադրում

2018-05-22 | Դիտվել է 407 անգամ

Հայաստանի նոր կառավարությունը պետք է սահմանափակի էժան գներով սպիրտի ներմուծումը Հայաստան։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց Խաղողագործության միության նախագահ  Արտակ Սարգսյանը։

Փորձագետի հավաստմամբ խաղող վերամշակող ձեռնարկությունների 70 տոկոսը որպես հումք օգտագործում է անհայտ ծագման  էժանագին սպիրտներ, գունանյութեր, և հայկական կոնյակի անվան ներքո վաճառում է  Ռուսաստանում։ Սա վնաս է հասցնում  գյուղատնտեսությանը, խաղողագործությանը, հայ գյուղացուն և հակական կոնյակի մեծ համբավին