Սույն թվականի փետրվարի 5-ին Հայաստանի Խաղողագործների Միության նախագահ՝ Արտակ Սարգսյանը հանդիպեց Երևանի Կոնյակի Գործարանի տնօրենների խորհրդի նախագահ՝ պարոն Արա Գրիգորյանի հետ

2018-02-08 | Դիտվել է 705 անգամ

Սույն թվականի փետրվարի 5-ին Հայաստանի Խաղողագործների Միության նախագահ՝ Արտակ Սարգսյանը հանդիպեց Երևանի Կոնյակի Գործարանի տնօրենների խորհրդի նախագահ՝ պարոն Արա Գրիգորյանի հետ:

Հանդիպմանը քննարկվեցին մի շարք հարցեր, այդ թվում կլիմայի անոմալ փոփոխությունները, որոնք առաջացնում են անկանխատեսելի իրավիճակներ, ինչպես նաև գարնան նախապատրաստական աշխատանքների հետ կապված հարցեր: Հանդիպման ավարտին ՀԽՄ նախագահը իր խորին շնորհակալությունը հայտնեց բարձր մակարդակի ընդունելության և կառուցողական զրույցի համար: