Հայաստանի Խաղողագործների Միության նախագահ` Արտակ Սարգսյանի ուղերձն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ

2017-12-31 | Դիտվել է 989 անգամ

Սիրելի խաղողագործներ և հարգարժան ՀՀ քաղաքացիներ ի սրտե շնորհավորում եմ բոլորիդ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ։

Սիրելի խաղողագործներ, եկեք անցնող տարում թողնենք այն ամենը, ինչն արժեք չէ և հարիր չէ մեզ, մեր ժողովրդին։ Եվ թող այս ամենասպասված, ավանդական ու ընտանեկան տոնը դիմավորենք լավատեսական և բարձր տրամադրությամբ։ Գալիքի հանդեպ արդարացի սպասումներով և դրանք իրականություն դարձնելու պատրաստակամությամբ։ Թող Ամանորի թարմ շունչը մտնի յուրաքանչյուրիս ընտանիք, որտեղ գիտեն նվիրել ու սիրել, տքնել ու հոգ տանել։ Հենց այդ մարդասիրական դրսևորումների ներքո էլ թող իրականություն դառնան ամենացանկալի նպատակները։

Մեկ անգամ ևս շնորհավորելով բոլորիս այս տոների առթիվ` մաղթելով առողջություն, խաղաղություն, անսահման երջանկություն։ 2018 թվականն էլ թող առատ բերք ու բարիքի, ձեռքբերումների տարի լինի։

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ։