ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

«Հայաստանի խաղողագործների միություն» հասարակական կազմակերպությունը անձանց շահերի ընդհանրության հիման վրա, ոչ կրոնական հոգևոր ոչ նյութական այլ պահանջմունքեր բարելավելու նպատակով ստեղծված կամավոր հասարակական միավորում է:
Կազմակերպության գործունեության սկզբունքներն են օրինականությունը, կամավորությունը, իրավահավասարությունը, ինքնակառավարումը և հրապարակայնությունը:
Կազմակերպությունը գործում է Հայաստանի Հանրապետության ողջ տարացքում և օտարերկրյա պետություններում՝ այդ պետությունների օրենսդրությանը համապատասխան:

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

Կազմակերպության գործունեության նպաակներն ու խնդրներն են՝ օրենքով սահմանված կարգով:

Աջակցել Հայաստանի Հանրապետության խաղողագործության զարգացմանը:
Աջակցել խաղողագործության բնագավառի մասնագետների սոցիալական և իրավական խնդիրների լուծմանը:
Նպաստել խաղողագործության ոլորտում առաջավոր փորձի ներդրմանը և զարգացմանը:
Ապահովել առողջ շրջակա միջավայրի և հողային ռեսուրսների պահմանումը:
Աջակցել նոր շուկաների ձեռքբերմանը:
Ներքին և արտաքին շուկաներում իրականացնել համապատասխան միջոցառումներ՝ ուղղված հայկական խաղողագործության զարգացմանը և կատարելագործմանը:
Աջակցել կազմակերպության անդամներին մասնագիտական խորհրդատվության իրականացմանը:
Իրականացնել ծրագրեր՝ ուղղված ապրանքերի իրացմանը, գնային քաղաքականության հիմնահարցին:
Աջակցել խաղողագործության բնագավառում տնտեսվարող սուբյեկտների համար բարենպաստ պայմանների ստեղծմանը, շուկայում մեծ պահանջարկ ունեցող խաղողի տեսակների աճեցման խթանմանը, խաղողագործության ոլորտում աշխատողների աշխատանքային պայմանների բարելավմանը:
Կազմակերպության անդամներին ապահովել ՀՀ և արտասահմանյան խաղողագործության մասին տեղեկատվական նյութերով:
Կորդինացնել կազմակերպության անդամների ուժերը և փորձը խաղողի արտադրության ծավալների ինտենսիվ ավելացման և ճյուղի եկամտաբերության բարձրացման նպատակով:
Նպաստել էկոլոգիապես մաքուր գյուղատնտեսական արտադրանքի արտադրության, շրջակա միջավայրի պահպանության և բնապահպանական խնդիրների լուծմանը:
Իրականացնել խաղողագործության բնագավառի զարգացման ուղղված տարաբնույթ այլ ծրագրեր:

Հարցերի կազմակերպման և լուծման հետ կապված Կազմակերպությունը համագործակցում է պետական տեղական ինքնակառավարման մարմինների, համապատասխան ոլորտում գործող տեղական և միջազգային կազմակերպությունների հետ համակարգում կազմակերպության անդամների գործունեությունը համատեղ ծրագրերի մշակման և իրականացման համար:
Կազմակերպում է կլոր սեղաններ, սեմինարներ, կոնֆերանսներ, ցուցահանդեսներ՝ կազմակերպության նպատակներին և խնդիրներին ուղղված ծրագրերի անցկացման և այդ խնդիրների լուծման ուղիներ գտնելու համար: